Ես զորք չեմ տեսել, ձեր տեսածը չեմ կարող մեկնաբանել և ես առավոտյան եմ եկել ու այդպիսի բան չեմ տեսել։ Այս մասին ԱԺ միջանցքում լրագրողի հարցին ի պատասխան ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու են մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացել ԱԺ –ի տարածքում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ի շենքի բակում և հարակից տարածքներում կենտրոնացվել են մեծ թվով ոստիկանական ուժեր։
Նշենք նաև, որ մեկամսյա ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ եկել են ԱԺ՝մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին։
0Comments