Լեհաստանը տանկերի մեծ խմբաքանակ է փոխանցել Ուկրաինային, հայտնում են լեհական ԶԼՄ-ները։ Լեհական ռադիոյի փոխանցմամբ՝ խոսքը 200 «Տ-72» տանկի մասին է։ ԶԼՄ-ները նշում է, որ այս թիվը բավարար է երկու տանկային բրիգադ զինելու համար։
Հաղորդվում է նաեւ, որ Վարշավան ընդհանուր 7 միլիարդ զլոտիի (մոտ 1.5 միլիարդ դոլար) ռազմական տեխնիկա է փոխանցել Կիեւին:
Նշվում է, որ Ուկրաինա է ուղարկվել հետեւակի մի քանի տասնյակ մարտական ավտոմեքենա, նաեւ՝ 2S1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Գրադ» բազմակի արձակման հրթիռային համակարգեր, օդ-օդ հրթիռներ «Սու-27» եւ «ՄիԳ-29» ինքնաթիռների համար։
Որոշ տեղեկություններով՝ Ուկրաինան լեհական WB Electronics ընկերությունից անօդաչու սարքեր է ստացել եւ Լեհաստանից Piorun հակաօդային պաշտպանության համակարգեր, փոխանցում է ՄԿ-ն:
0Comments