Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը։
Նշենք, որ վերջերս Ներսես Պողոսյանի տանն իրականացրած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել էին քիչ չափաբաժնով հաշիշ:
Ավելի վաղ էլ Պողոսյանի մոտ հայտնաբերվել էր կաթուցիչ։
«Այո, ինձ մոտ կաթուցիչ հայտնաբերվել է, բայց, ինչպես մամուլում են լուրեր շրջանառվում, թե նաեւ թմրանյութ է հայտնաբերվել, անիրական է։ Ես փողոցով քայլել եմ, տեսել եմ այդ կաթուցիչը, դրել եմ գրպանս, որ հանկարծ որեւէ պատանու ձեռք չընկնի։ Դեպքը տեղի է ունեցել Ոստիկանության ուժեղացված ծառայության ժամանակ»,- ասել էր փոխթաղապետը եւ հավելել, որ կաթուցիչը եղել է դատարկ վիճակում։
0Comments