Արցախի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ հանրապետության ամբողջ տարածքում ձյան առատ տեղումները շարունակվում են, և առատ ձյան պատճառով Արցախում խաթարվել է երթևեկությունը:
«Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ճանապարհները փակ են: Կարմիր շուկա, Հացի և Հերհեր համայնքներում ձյան շերտի բարձրությունը կազմում է 1մ 20 սմ, Ծովատեղ, Ննգի և Խերխան համայնքներում՝ 1մ : Մյուս համայնքներում ճանապարհները դժվարանցանելի են:
Մարտակերտի շրջանի ավտոճանապարհները հիմնականում բաց են : Բարձր լեռնային գոտիներում դժվարանցանելի: Ձյան շերտի բարձրությունը կազմում է 40-50 սմ:
Փակ են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք և Վարդաձոր համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունը կազմում է 80-ից 100 սմ: Ասկերան քաղաքում և շրջանի մյուս բնակավայրերում երթևեկության համար ճանապարհները դժվարանցանելի են:
Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Փակ է Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս միջպետական մայրուղին»։
0Comments