
Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ մարտահրավեր է նետում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Մարտահրավեր եմ նետում Վլադիմիր Պուտինին՝ մարտարվեստում: Խաղադրույքը՝ Ուկրաինան», - գրել է Մասկը Twitter-ում:
Այնուհետև նա ռուսերեն գրառում է արել և դիմել պաշտոնական Կրեմլին՝ հետաքրքրվելով՝ արդյոք համաձայն են այդ մենամարտին:
Հայտնի է, որ Պուտինն ուներ ութերորդ դանը ձյուդոյում և պատվավոր սև գոտի՝ թեքվոնդոյում։ Սակայն այս մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները հետ վերցրեցին ՌԴ նախագահի լիազորությունները այն բանից հետո, երբ ռուսական բանակը ներխուժեց Ուկրաինա։
0Comments