ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար հիասթափեցնող կանխատեսում է արել

Մանրամասներ

1

ՆԱՏՕ-ն առաջիկա օրերի համար Ռուսաստանի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների արդյունքների վերաբերյալ հիասթափեցնող կանխատեսում է արել։ Այս մասին գրում է CNN-ը՝ հղում կատարելով Դաշինքի պաշտոնյային։

«Մենք տեսնում ենք նվազագույն փոփոխություն: Առաջին անգամ մենք չենք ակնկալում, որ Ռուսաստանը ինչ-որ առաջընթաց կգրանցի: Ռուսաստանի ղեկավարությունը ներդնում է բոլոր հնարավոր միջոցները, և այս ամենի հետ մեկտեղ դեռ շատ քիչ առաջընթաց են գրանցում: Ոչ ոք չէր էլ մտածում, որ նրանք այսքան պարզ խնդիրների կբախվեն Ուկրաինայում։ Երկու շաբաթ անց Ռուսաստանն անգամ չկարողացավ լուծել նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրները»,-ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ ռազմավարության փոփոխությունը, որով Ռուսաստանն սկսեց առանցքային քաղաքային կենտրոնների և բնակավայրերի ուժգին ռմբակոծություններ իրագործել, նույնպես «մեծ ազդեցություն» չեն ունեցել: