Ցանկացած հետագա ագրեսիա Մոսկվայի համար մեծ գին կունենա. Կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. ՆԱՏՕ

Մանրամասներ

ա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլենբերգը, ելույթ ունենալով Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ, բայց փոխզիջման չի գնա եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների հարցում:

Նա նախազգուշացրել է, որ Եվրոպայում հակամարտության վտանգը մնում է իրական՝ Ուկրաինայում և նրա շրջակայքում Ռուսաստանի կողմից շարունակվող «անբացատրելի և չարդարացված» ռազմական կուտակումների պատճառով:

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանին կոչ են անում թուլացնել լարվածությունը: Ցանկացած հետագա ագրեսիա Մոսկվայի համար մեծ գին կունենա», - ասել է Ստոլտենբերգը: 

Գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ հստակեցրել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ։

«Ես այսօր ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի բոլոր անդամներին հրավիրել եմ հանդիպումների շարքի: Երբ լարվածությունը բարձր է, երկխոսությունն էլ ավելի կարևոր է»,- ասել է Ստոլտենբերգը։