Հայաստանի երկնքում միջերկրածովյան ցիկլոնն է իշխում. Նոյեմբերի 5-ից տեղումները կդադարեն

Եղանակը Հայաստանում

ա

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կարճատև անձրևները կշարունակվեն մինչև նոյեմբերի 5-ի գիշերը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթերինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնը, որն արդնե 4-5 օր է՝ պտտվում է մեր երկրի վրա, դուրս կգա հանրապետությունից։ Այն իր տեղը կզիջի անտիցիկլոնային դաշտին»,-նշեց Սուրենյանը։
Նոյեմբերի 5-ից տեղումները կդադարեն։