Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին եւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշումների դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից ավելի քան 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։
Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ տեղեկությունների՝ Դավիթ Տոնոյանը հրաժարվել է նաեւ ցուցմունք տալ։
0Comments