Disney-ը Սքարլեթ Յոհանսոնին 40 մլն դոլար է վճարել սկանդալային հայցից հետո կոնֆլիկտը կարգավորելու համար

Մանրամասներ

ա

Սքարլեթ Յոհանսոնը հաշտվել է Disney-ի հետ։ Deadline հրատարակության տվյալներով՝ ընկերությունը դերասանուհուն 40 մլն դոլար փոխհատուցում է վճարել այն բանի համար, որ «Սեւ այրի» ֆիլմը սթրիմինգի է դուրս եկել վարձույթի սկսվելու հետ միաժամանակ: Հուլիսի վերջին Յոհանսոնը դատի էր տվել Disney-ին, քանի որ պայմանագրով նրա վերջնական հոնորարը կախված էր հենց կինոթատրոններում հավաքագրումներից, այդ պատճառով նա տոկոս էր պահանջում նաեւ սթրիմինգից: Սքարլեթի օրինակին հետեւել է նաեւ հոլիվուդյան մեկ այլ դերասանուհի՝ Էմմա Սթոունը, ով խաղացել է «Կրուելա» ֆիլմում, որը, ինչպես եւ «Սեւ այրին», միաժամանակ դուրս է եկել եւ կինոթատրոններում, եւ առցանց ծառայություններում։ Նրա հետ Disney-ը պայմանավորվել էր դեռ օգոստոսին։

«Ես ուրախ եմ, որ լուծվել են Disney-ի հետ մեր տարաձայնությունները։ Ես աներեւակայելի հպարտ եմ այն աշխատանքով, որ մենք միասին ենք արել տարիների ընթացքում, ես շատ եմ գնահատում իմ ստեղծագործական հարաբերությունները թիմի հետ: Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա տարիներին մեր համագործակցության շարունակությանը», - ասել է դերասանուհին։