ՀՀ երրոդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նրա ծննդյան օրվա առթիվ ներկայացված է հետևյալ շնորհավորական ուղերձը.
«Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:
Շնորհավորում ենք, պարո՛ն Նախագահ:
Պետականաշինության և բանակաշինության գործում Ձեր ներդրումն անուրանալի է:
Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ` Ձեր կյանքի հերթական դժվարին փուլում տասնյակ հազարավոր Ձեր աջակիցների հետ արտաքին թշնամու և ներքին ապազգային, հակապետական ուժերի դեմ պայքարում:
Աստված Ձեզ զորություն տա այդ պայքարը հաջողությամբ ավարտին հասցնելու գործում, որպեսզի կրկին տեսնեք Ձեր պաշտելի Արցախը ազատ, անկախ և հուսալիորեն պաշտպանված, նաև Ձեր ջանքերի արդյունքում կառուցված երբեմնի հզոր, անպարտելի հայոց բանակը` վերստին հպարտության արժանի, մեր պետական սահմանները` անխախտ, Հայաստանը` ազգային, հզոր, աշխարհի հետ համաքայլ զարգացող, միջազգային գործընկերների կողմից հարգված և բարեկեցիկ պետություն»:
0Comments