Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը եւ թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը, որոնց մասնակցությամբ այսօր՝ մայիսի 11–ին, թաղապատերանում ծեծկռտուք էր եղել, ձերբակալվել են։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։
Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), իսկ միջադեպի մյուս մասնակիցը՝ ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասով (խուլիգանությունը, որի զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):
Այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջեւ:
0Comments