Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով Ղրղզստանի 3 քաղաքացի է զոհվել

Մանրամասներ

ա

Ղրղզ-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Ղրղզստանի երեք քաղաքացի է մահացել: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:

Հաղորդվում է, որ երեք մահվան դեպք է արձանագրվել, որից երկուսը Բաթքենի մարզային հիվանդանոցում, մեկը` մարզի Լեյլեկի շրջանում: Ավելի վաղ հայտնել էին մեկ զոհի մասին:

Բժիշկների տվյալներով` երկու երկրի սահմանին տեղի ունեղած միջադեպի հետևանքով տուժածների թիվը հասել է 84-ի:  

Հիշեցնենք, որ հինգշաբթի Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին լարված իրավիճակ է ստեղծվել զինվորականների միջև, փոխհրաձգություն է տեղի ունեցել: Երկու կողմն էլ մեղադրել է միմյանց լարվածությունը սրելու մեջ:

Երեկոյան կողմերը այմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի մասին, սկսվել է ռազմատեխնիկայի հեռացումը սահմանից: