ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո, երբ հայտարարվեց, որ ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով, հարց ուղղվեց` Կարեն Կարապետյանը որևէ կերպ աջակցելո՞ւ է իրենց այս պայքարում կամ հնավարո՞ր է` մասնակցի ընտրություններին իրենց ցուցակով:
Ի պատասխան` Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքն ունի շատ լավ հարաբերություններ Կարեն Կարապետյանի հետ անգամ վերջինիս` ՀՀԿ-ն լքելուց հետո, բայց ինքը իր ընկեր ու գործընկեր Կարեն Կարապետյանի հետ քաղաքական երկխոսություն վաղուց չի վարել:
0Comments