Մարտունու շրջանից հայտնաբերել և տարհանել են 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Մանրամասներ

ա

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արեւելյան թեւից հայտնաբերել եւ տարհանել են եւս 3 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել:

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 աճյուն»,- նշվում է Արցախի ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ։