Ի՞նչ է կատարվում այս պահին Սոթքի հանքում. մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները` մի քանի տասնյակ

Վարչապետի խոսնակը և ՊՆ-ը հերքել են լուրը, բայց քաղաքացիները տեղեկատվություն են տարածում, նույնիսկ տեսանյութ

ադրբեջան

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Քիչ առաջ կապվեցի այս պահին ազերիների հետ վիճաբանող Սոթքի հանքի աշխատակիցներից մեկի տղայի հետ:

Մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները` մի քանի տասնյակ: Ըստ վկայության` սահմանը գծել են և մի քիչ էլ անցել մեր պետական սահմանը: Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք:

Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակը  եւ ՊՆ-ը հերքել  են լուրը, բայց քաղաքացիները տեղեկատվություն են տարածում եւ  նույնիսկ տեսանյութ։