«Եղնիկները» հերոսական մարտական գործողությունների արդյունքում ստրատեգիական բարձունքներ ենք գրավել

Ոչ միայն գրավել ենք անհրաժեշտ ստարտեգիական բարձունքներ, կետեր, այլ նաեւ հակառակորդին կարողացել ենքք պատճառել բավականին մեծ կորուստներ

Այսօր մենք ականատեսն ենք եղել լեգենդար «Եղնիկների» հերոսական մարտական գործողությունների, որի արդյունքում ոչ միայն գրավել են անհրաժեշտ ստարտեգիական բարձունքներ, կետեր, այլ նաեւ հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ, ոչ միայն այսօր, այլ նաև՝ վերջին օրերին: Այս մասին Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կետում լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Տեսնելով ընդամենը րոպեներ առաջ կատարված սխրանքը, որոշել եմ Կարեն Ջալավյանին պարգեւատրել «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ»,- նշել է Արցախի նախագահը: