«Ժամանակ» թերթը գրում է. «Սիրիայի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամշլիի շրջանում այս պահին էլ, տարբեր հաշվարկներով, շարունակում են ապրել 3800-4000 հայեր, որոնք հրաժարվում են տեղափոխվել Հալեպ:
Ըստ մեր աղբյուրի՝ նրանց առաջարկ է եղել վերաբնակվել Հայաստանում, սակայն նրանք մերժել են նաեւ այս առաջարկը՝ հայտնելով, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանում կյանքի պայմաններն ավելի լավը չեն:
Հայերով բնակեցված թաղամասերը դեռեւս ռմբակոծության չեն ենթարկվել, թեեւ հրետանակոծության ձայները լավ լսելի են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments