Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:
«Թավշյա հեղափոխությունից» հետո սա առաջին այցն է Երևան, բայց մինչ այդ Պուտինը վեց անգամ այցելել է Հայաստան:
Պուտինն առաջին անգամ վարչապետի կարգավիճակով այցելել է 1999 թ. հոկտեմբերի 30-ին՝ հարգանքի տուրք մատուցելու հոկտեմբերի 27-ի դեպքերի հետևանքով զոհվածներին, որի ընթացքում խորհրդարանում սպանվել է ութ մարդ, այդ թվում ՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը և խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը:
Այնուհետև՝ նախագահ դառնալուց հետո, Պուտինը մի քանի անգամ այցելել է Հայաստան:
2001 թվականի մայիսի 24-25-ին նա այցելել է Երևան՝ ՀԱՊԿ նիստին մասնակցելու համար, իսկ սեպտեմբերի 14-15-ը պաշտոնական այցով է ժամանել Հայաստան:
2005-ի մարտի 24-ին Պուտինը աշխատանքային այցով եկել է Երևան՝ Հայաստանում Ռուսաստանի տարին բացելու նպատակով:
2013-ի դեկտեմբերի 2-ին կայացել է Պուտինի առաջին պետական այցը Հայաստան:
2015 թվականի ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահն այցելել է Երևան ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում անցկացվել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մասնակցել է Պուտինը:
0Comments