Ռուբինյանց փողոցում վթարից տուժած 9-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 00:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում

Այսօր կեսգիշերին Երեւանի Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած ավտովթարից տուժած 9-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Նա նշեց, որ 9-ամյա երեխան գանգուղեղային վնասվածք ունի, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գիտակից է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 00:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Axis» մակնիշի (վարորդ` Սևակ Ա., ծնված 1986 թ.) և «BMW» մակնիշի (վարորդ՝ Էդգար Ս., ծնված 1988 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Տաթևիկ Մ.-ն (ծնված 1986 թ., առողջական վիճակը՝ կայուն), Մարին Մ.-ն (ծնված 1961 թ., առողջական վիճակը՝ բավարար), Սևակ Ա.-ն (ծնված 1986 թ., առողջական վիճակը՝ ծանր), Դավիթ Ա.-ն (ծնված 2010 թ., առողջական վիճակը՝ կայուն ծանր), Անահիտ Ա.-ն (ծնված 2013 թ., առողջական վիճակը՝ միջին ծանրության) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. այնուհետև Դավիթ և Անահիտ Ա.-երը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Արմինե Ա.-ն (ծնված 1985 թ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն: