Հայտնի դերասան Ջոնի Դեպը Վենետիկի կինոփառատոնի շրջանակում նոր ֆիլմի պրեմիերային ընդառաջ ժամանել է Իտալիա և ողջունել երկրպագուներին, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր ֆիլմերի միջազգային ամենամյա կինոփառատոնի շրջանակում կկայանա Ջոնի Դեպի մասնակցությամբ Սիրո Գերայի Waiting for the Barbarians ֆիլմի պրեմիերան:
Հինգշաբթի հանրահայտ դերասանը ժամանել է Հռոմ՝ Վենետիկ ուղևորվելու համար, սակայն երկրպագուների ամբոխը կանգնեցրել է նրան՝ լուսանկարներ և ինքնագրեր խնդրելով:
56-ամյա Դեպն օդանավակայան է ժամանել մուգ կապույտ կոստյումով և համապատասխան տաբատով, ինչպես նաև մոխրագույն գլխարկով:
Դերասանական կարիերայից զատ, Դեպը նաև մի շարք ելույթներ է ունենում իր Hollywood Vampires (Հոլիվուդի արնախումներ) երաժշտական խմբի հետ. վերջերս խումբը հանդես էր եկել «Ջիմի Քիմելը ուղիղ եթերում» հաղորդմանը:
Նշենք, որ խումբը ստեղծվել է 2015 թվականին՝ Դեպի, ամերիկացի ռոք երաժիշտ Էլիս Քուփերի և Aerosmith ռոք խմբի կիթառահար Ջո Փերիի կողմից:
0Comments