Քոչարյանը կարող է հող գրավելուց խոսել, իսկ ձերը Կարաբինան ու ԼԳԲՏ-ն է

Խոսե՛ք ձեզ հոգեհարազատ թեմաներից

Իշխանական կանտորան վայնասուն է բարձրացրել, թե Տավուշի մարզում հայկական կողմը դիրքեր է գրավել:
Ռազմագիտության տարրական գիտելիքներ չունեցող, մանր ու միջին չինովնիկները խոսում են Խաչատուրովի որդու գլխավորած ստորաբաժանումների հաջողությունների մասին:
Տղե՛րք, ա՜խր, դուք ո՞ւր, հող գրավելը՝ ուր։ Դուք մաքսիմում կարող եք հող գրավողներին վարկաբեկել, բանտում խոշտանգել: Մեկուկես տարվա ընթացքում Ձեր իշխանության միակ «ձեռքբերումը» հայկական գեներալիտետի դեմ քրեական գործեր հարուցելն է եղել:
Հա՛, ի դեպ՝ Քոչարյանը կարող է հող գրավելուց խոսել, իսկ ձերը Կարաբինան, ԼԳԲՏ-ն, Ստամբուլյան կոնվենցիան է, խոսե՛ք ձեզ հոգեհարազատ թեմաներից։