Գտել են Բիլ Քլինթոնի լուսանկարը` կանացի հագուստով

Էփշտեյնն օգոստոսի սկզբին Նյու Յորքի կալանավայրում ինքնասպանություն էր գործել

Ամերիկացի ֆինանսիստ և միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի առանձնատանը կախված է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի լուսանկարը, որում նա պատկերված է կանացի կապույտ զգեստով և կարմիր գույնի բարձրակրունկներով: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը:

Լուսանկարում Քլինթոնը բազմոցին նստած ժպտում է` մատով ցույց տալով հանդիսատեսին: Նկարի հեղինակը նկարչուհի Պետրինա Ռայան-Քլեյդն է: Հայտնի չէ, Էփշտեյնը գնե՞լ է այն, թե նրա առանձնատանը գտնվում է նկարի կրկնօրինակը: Գործարարի լուսանկարը նկատել է մի կին` առանձնատուն կատարած այցի ժամանակ: Նա խոստովանել է, որ ցնցված է, քանի որ նկարը համարում է սեքսուալ բնույթի:

Հիշեցնենք, որ Էփշտեյնն օգոստոսի սկզբին Նյու Յորքի կալանավայրում ինքնասպանություն էր գործել: Նա մեղադրվում էր 2002-2005թթ. տասնյակ անչափահաս աղջիկների հետ սեռական կապի մեջ մտնելու համար, որոնց նա ընդունել էր Նյու Յորքի և Ֆլորիդայի իր բնակարաններում:

Նա իր զոհերին, որոնցից մի քանիսի տարիքը չի գերազանցել 14-ը, հարյուրավոր դոլարների կանխիկ գումար էր տվել՝ պատվիրելով նոր աղջիկների ներգրավել: