Երեկ՝ օգոստոսի 9-ին, տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ նիստը, որը վարեց առաջին փոխքաղաքապետը, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը մրսել է ու վատառողջ է:
Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց:
Ավագանու երեկվա նիստի հարցերից մեկն էլ վերաբերում էր «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսված գումարները 1 միլիարդ 726 միլիոն դրամով ավելացնելուն: Այս գումարից 1 միլիարդ 571 միլիոն դրամով պետք է ձեռք բերվեն տրանսպորտային սարքավորումներ՝ 5 սանիտարական մաքրման մեքենա, 11 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա` հետևի բարձմամբ և 3 կոնտեյներների լվացման մեքենա:
155 միլիոն դրամ կտրամադրվի Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված եւ շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու եւ դրանց քանակը ավելացնելու նպատակով՝ թվով 1000 նոր կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար:
Հարցը զեկուցեց քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Նա առաջարկեց. 91 միլիոն հոդվածատեղափոխություն կատարել նախադպրոցական հաստատություններ վերանորոգելու հոդվածից, որպեսզի ամբողջանա անհրաժեշտ 1 մլրդ 726 մլն դրամը:
Նշենք, որ մինչ այս պահը քաղաքապետարանի կայքում կամ ֆեյսբուքյան էջում որևէ բան չկա քննարկված հարցերի և ընդունված որոշումների մասին:
0Comments