Ալյասկայի բնակիչը շշի մեջ Խորհրդային Միության ժամանակների ուղերձ է գտել: Շշի և ուղերձի լուսանկարը հրապարակվել է Facebook-ում:
1969 թվականի հունիսի 20-ին թվագրված գրառումն օրերս հայտնաբերել է ամերիկացի Թայլեր Իվանոֆը։ Սոցցանցում իր գրառման մեջ նա օգտատերերին խնդրել է թարգմանել ռուսերեն գրված գրառումը:
Գրառման համաձայն՝ նամակի հեղինակը ծառայել է «Հեռավոր Արևելքում գտնվող ռուսական նավատորմում»՝ «Սուլակ» լողացող բազայում: Ուղերձի հեղինակն ապագա ստացողին սրտանց ողջույն է հղել և խնդրել է նրան հայտնել նավի անձնակազմին գտածոյի մասին:
«Ձեզ քաջառողջություն, երկար կյանք և երջանիկ նավարկություն ենք մաղթում»,- գրված է նամակում:
«Սուլակ» լողացող բազան կառուցվել էր Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում՝ 1966 թվականին:
0Comments