Սեւ
Դուք շրջապատի հոգատարության կարիքն ունեք, եթե անգամ ինքներդ չեքխոստովանում դա: Միայնության զգացողությունը երբեմն համակում է ձեզ, բայց դուքուժ եք գտնում մի կողմ նետել այդ մտքերը: Հնարավոր է՝ պարզապես ցանկանում եքմենակ մնալ ինքներդ ձեզ հետ, որպեսզի ոչ մի օտար բան չխանգարի ձեզ: Դուք ձերսեփական կարծիքն ունեք, եւ եթե անգամ այն տարբերվում է ուրիշների կարծիքից, դաչի խանգարում մնալ ձեր կարծիքին:
Մոխրագույն
Դուք խոհեմ եք, հապշտապ քայլեր չեք ձեռնարկում: Դուք հարկ չեք համարում բոլորինտեղյակ պահել ձեր մտքերի, զգացմունքների մասին, ձեր ներաշխարհը փակի տակ եքպահում եւ միայն ընտրյալներին եք թույլ տալիս մուտք գործել այնտեղ: Դուքնախընտրում եք աչքի չընկնել անտուրաժի հաշվին, կարեւոր ամեն ինչ ձեր ներսում էթաքնված:
Կարմիր
Դուք զգայուն եւ արտահայտիչ էություն ունեք: Երբեմն կարող եք ազատություն տալձեր զգացմունքներին՝ չմտածելով այն մասին, թե դա ինչպես կընկալեն շրջապատիմարդիկ: Դուք կարող եք բորբոքվել, բայց ձեր գործողություններում չարություն չկա, քանի որ դուք լի եք կենսուրախությամբ եւ ուզում եք ապրել հիմա եւ այստեղ: Դուք մեծներքին պոտենցիալ ունեք: Երբեմն ձեզ թվում է, որ հոգնել եք, հասել եքսահմանագծին, բայց իրականում դեռ շատ բան կարող եք անել:
Դարչնագույն
Դուք ամուր կանգնած եք ձեր ոտքերի վրա, իրական կյանքը ձեզ համարամենակարեւորն է: Ինչո՞ւ երկնային ամրոցներ կառուցել, երբ պարզ բնազդային, ուրախության զգացմունքների հանդեպ «իրական» հակում կա: Նախընտրում եքինքնուրույն որոշումներ կայացնել:
Դեղին
Մարդկանց հետ անբռնազբոսիկ հարաբերություններ: Դուք շփվող եք, հետաքրքրասեր, հաճույք եք տանում մարդկանց դուր գալու եւ գրավելու հնարավորությունից: Դուքէությամբ լավատես եք եւ ցանկացած իրավիճակում բարեհաջող ելք եք ակնկալում, եթե անգամ ինքներդ էլ այդ մասին չեք մտածում: Ձեզ հետ հեշտ է ընդհանուր լեզուգտնել եւ հաճելի է շփվել:
Կապույտ
Դուք հանգիստ բնավորություն ունեք, զգացմունքների պոռթկումը հազվադեպ երեւույթ է: Վստահության զգացողությունը ձեզ համար ամենակարեւորն է, դա վերաբերում էընտանիքին, գործերին եւ կյանքին ընդհանրապես: Դուք հաճախ եք հոգնում եւհանգստի կարիք ունենում: Ներդաշնակության, հանգստի ձգտումը ձեզ համար իմաստունի: Հարուստ ներաշխարհ ունեք եւ, հավանաբար, բազմաթիվ տաղանդներ:
Կանաչ
Դուք վախենում եք ուրիշների ազդեցությունից, ինքնահաստատման միջոցներ եքփնտրում, քանի որ դա ձեզ համար կենսական նշանակություն ունի: Դուք հսկայականկենսական ներուժ ունեք, որն անհրաժեշտ է ինչ-որ տեղ այն իրացնել: Դուք շատ բանիեք ունակ, երբ վստահություն եւ, ամենակարեւորը, շրջապատի աջակցությունն եքզգում: Դուք հիմնավոր եք մոտենում բոլոր նախաձեռնություններին եւ կարող եքհեշտությամբ հաղթահարել դժվարությունները, եթե ձեր կողքին հուսալի մեկը կա:
Աղբյուրը՝ Woman.ru
0Comments