Ինչպե՞ս համբույրը դարձնել հաճելի

Լավ կլինի, եթե կարողանաք տարբեր կերպ, բայց միայն յուրովի համբուրվել

1

Պետք է համբուրվել այնպես, որպեսզի ձեր զուգընկերը շարունակ հիշի այն: Եվ ոչ միայն հիշի, այլ ցանկանա ձեզ:

Համբույրի մասին մի քանի խորհուրդները կօգնեն ձեզ այդ հարցում:

Եվ այսպես՝ սկսենք հիգիենայից: Համբույրն անհնար է, եթե հոգ չեք տանում ձեր թարմ շնչառության մասին: Ատամների թելը, բերանի խոռոչի ամենօրյա ողողումներն ու հիգիենան կարեւոր պայմաններ են: Չենք մոռանում նաեւ կանոնավոր այցելել ատամնաբույժին եւ օրական նվազագույնը երկու լիտր ջուր խմել:

Համբույրը մեզ հնարավորություն է տալիս պատկերացնել, թե ինչ կարելի է տվյալ անձից սպասել սեռական հարաբերության ժամանակ: Այդ պատճառով դուք պետք է ունենաք համբույրի ձեր ոճը: Լավ կլինի, եթե կարողանաք տարբեր կերպ, բայց միայն յուրովի համբուրվել:

Մնացած դեպքերում ցանկալի է կիրք արթնացնել, այսինքն՝ սկսել չշտապող համբույրներից:

Առա՛ջ, փորձեք...