ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի անվան համալսարանի գիտնականները հայտնել են նիվոլումաբա դեղամիջոցի հաջող փորձարկման մասին, գրում է MedicalXpress-ը:
Այն օգտագործվելու է քաղցկեղի տարբեր տեսակներ բուժելու համար:
Հետազոտությանը մասնակցել է 270 մարդ: Նշվում է, որ նիվոլումաբայի օգտագործումն ավելի արդյունավետ է, քան 2008 թ-ին առկա մյուս տեսակները՝ քիմիոթերապիա, կենսաբանական թերապիա և այլ բուժման մեթոդներ:
Նիվոլումաբան արգելակում է PD-1 մոլեկուլի ակտիվությունը։ Այն իմունային վերահսկողության կետն է, որը պահում է այն բջիջները, որոնք գրոհում են ուռուցքի վրա, գրում է :news.am
0Comments