«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ իշխանության դեմ աշխատող ուժերի կողմից դատարաններին հրահանգ է իջեցվել հնարավորինս ձգձգել իրենց քննության տակ գտնվող հատկապես այն գործերը, որոնք վերաբերում են տնտեսությանը եւ հատկապես շինարարության ոլորտին: Նպատակը ներդրողների եւ գործարարների շրջանում դժգոհություն հարուցելն է:
Շատ ներդրողներ բողոքում են, որ իշխանափոխությունից հետո դատարանները կազմակերպված տարբեր բողոքների հիման վրա կասեցնում են իրենց գործունեությունը՝ պատճառելով բազմամիլիոնանոց վնասներ: Այս ամենը, ըստ նրանց, կազմակերպված բնույթ ունի»:
0Comments