Մոսկվան երբեք չի ձգտել վատացնել Թբիլիսիի հետ հարաբերությունները. Լավրով

Մենք բացասական չենք վերաբերվում եւ կանխակալ չենք վրացի ժողովրդի հանդեպ, հակառակը, մենք դարերով միասին ենք ապրել, գնահատում ենք միմյանց մշակույթն ու սովորույթները

Մոսկվան երբեք չի ձգտել վատացնել Թբիլիսիի հետ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք երբեք չեք ձգտել վատացնել Թբիլիսիի հետ հարաբերությունները: Միխայիլ Սաակաշվիլիի օրոք հենց վրացական ղեկավարությունը խզեց դիվանագիտական հարաբերությունները՝ փորձելով սահմանափակել մեր տնտեսական համագործակցությունը: Մենք սերտ առեւտրային եւ ներդրումային կապեր ունեինք: Այժմ առեւտուրը վերսկսվել է: Չեմ կարծում, թե թե ինչ-որ մեկը դրանից անհարմար է իրեն զգում: Մենք բացասական չենք վերաբերվում եւ կանխակալ չենք վրացի ժողովրդի հանդեպ, հակառակը, մենք դարերով միասին ենք ապրել, գնահատում ենք միմյանց մշակույթն ու սովորույթները»,- ասել է Լավրովը, գրում է news.am: