Սասուն Միքայելյանի որդին Կոտայքի մարզում նոր տարածքներ է «գրավում»

Մեխակ Միքայելյանը մարզում նոր գազալցակայանների տեր է դարձել

Երկրապահ կամավոր միության նախագահ, ԱԺ պատգամավոր, ՔՊ-ի երմեբնի լիդեր Սասուն Միքայելյանի որդին Կոտայքի մարզում նոր տարածքներ է «գրավում»: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Սասուն Միքայելյանի ավագ որդին՝ Մեխակ Միքայելյանը մարզում նոր գազալցակայանների տեր է դարձել:

Մասնավորապես, ArmDay.am-ին փոխանցեցին, որ այդ գազալցակայանները գտնվում է Ծաղկաձորի մերձակա շրջաններում: Առայժմ, սակայն հայտնի չէ Միքայելյանի որդին այդ գազալցակայնները գնել է, թե ձեռք է բերել հին եւ բարի ավանդույթներով՝ փայ մտնելով:

ArmDay.am-ը դեռ որոշ ժամանակ առաջ գրել էր, որ Միքայելյանները ցանկացել են Արմեն Ավետիսյանին պատկանող՝ պետությանը տրվող, «Գոլդեն Փելիս» հյուրանոցի «կառավարիչ» նշանակել Մեխակ Միքայելյանին: Սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել, ինչն էլ հանդիսացել է Միքայելյան-ՔՊ խռովության պատճառ: