Ատելությունը նոր Հայաստանի իշխանապահպանության միակ բանաձևն է

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Գործող իշխանությունն ունի մեկ հենարան`ատելությունը:

Պատկերացրեք գործող իշխանությանը առանց նրա քարոզիչների կողմից պարպերաբար ներարկվող ատելության դոզաների, իհարկե դժվար է պատկերացնել,քանի որ դա է եղել ի սկզբանե նրանց իշխանության գալու շարժիչ ուժը և դա է մնում, որպես իշխանության պահպանման հիմնական գրավականը:

Ո՞մ պետք է ատի «քաղաքացին» ըստ «հեղափոխության ճարտարապետների» նա պետք է ատի իրենից հարուստին,իրենից հաջողակին,իրենից ուժեղին և խելոքին:

Սա նոր Հայաստանի իշխանապահպանության միակ բանաձևն է: