Երևանում բուռն ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում: Սակայն, ինչպես երևում է, ոչ բոլոր քաղաքացիներն են գոհ կատարվող աշխատանքից: Նախ զայրացնող է այն փաստը, որ ասֆալտապատման աշխատանքները կատարվում են ցերեկային ժամերին, ինչն ուղղակի կաթվածահար է անում երթևեկությունը: Բացի դրանից, ասֆալտապատումն իրականացվում է կարկատաններով, ինչի արդյունքում վնասվում են ավտոմեքենաները, դրանից զատ էլ երթևեկությունը դանդաղում է, ինչն էլ կրկին հանգեցնում է խցանումների:
Սակայն, ներկայացվող լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ վերոնշյալ խնդիրներով հարցը չի սահմանափակվում: Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ասֆալտը ջարդվել, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետարանի աղբատար մեքենան հայտնվել փոսի մեջ:
Հարկ է նշել, որ այս խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է նաև Սանիտեկը՝ նշելով, որ ասֆալտի որակը վատն է, ինչի պատճառով ընկերության մեքենաները վնասվում են:
0Comments