Վրացական արժույթը հակառեկորդ է սահմանել: Երկրի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքով` դոլարի արժեքն արդեն հասել է 2 լարի 83 թեթրիի: Փորձագետներն արժութային շեղումները պայմանավորում են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով և ռուսաստանյան զբոսաշրջային պատժամիջոցներով:
Առևտրային խոշորագույն Bank of Georgia և TBC բանկերը փորձեցին հանգստացնել քաղաքացիներին, թե Ռուսաստանից թռիչքների կասեցումը և զբոսաշրջիկների թվի ակնկալվող կրճատումը զգալի ազդեցություն չեն ունենա երկրի արժույթի ներհոսքի վրա, հետևաբար արժույթի արժեզրկումը, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր է և կապված է քաղաքացիների ու շուկայի մասնակիցների ակնկալիքների հետ, կարծում են վերլուծաբանները:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարը նույնպես խուճապի պատճառ չի տեսնում:
«Դրանք կարճաժամկետ տատանումներ են: Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտի մարտահրավերներին, դա դեռ նոր խնդիր է և չի կարող ազդել փոխարժեքի կուրսի վրա: Մենք աշխատում ենք չեզոքացնել ճգնաժամային իրավիճակը»,- ասել է Նաթիա Թուրնավան:
0Comments