Թաիլանդի թագավորն ամուսնացել է իր թիկնազորի պետի հետ

Մեզ համար այդ երկու լրագրողների գործը նրանց մեկնելով չի ավարտվում

Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգկորնը (Ռամա Х) հայտարարել է, որ ամուսնացել է իր սիրեցյալի հետ՝ գեներալ Սութհիդե Վաչիրալոնգկորնի հետ, փոխանցում է Reuters-ը։

66-ամյա թագավորն այս մասին հայտարարել է թագադրումից մի քանի օր առաջ։

Ռամա Х-ի թագադրման հանդիսավոր արարողությունները կկայանան մայիսի 4-6-ը։

40-ամյա Սութհիդան Թաիլանդի թագավորի անձնական թիկնազորի պետն է։ Նա նախկինում Thai Airways ավիաընկերությունում բորտուղեկցորդուհի է աշխատել, որի հետո նշանակվել է Վաչիրալոնգկորն ընտանիքի թիկնազորի պետ։ Ռամա Х-ը Սութհիդային է շնորհել նաև Թանուինգ տիտղոսը (Լեդի)։