Մադուրոն շրջապատված է «շշի մեջ կարիճներով»․ Բոլթոն

Մադուրոյի ղեկավարությունում գլխավոր դեմքերը, այդ թվում՝ պաշտպանության նախարարը եւ նախագահական գվարդիայի ղեկավարը, «վռնդվել են», որպես ընդդիմության հետ գործ ունեցողներ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շրջապատված է «շշի մեջ կարիճներով», եւ նրա հեռանալը միայն ժամանակի հարց է։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ խորհրդական Ջոն Բոլթոնը՝ հայտնում է AP-ը։

Նրա խոսքերով, Մադուրոյի ղեկավարությունում գլխավոր դեմքերը, այդ թվում՝ պաշտպանության նախարարը եւ նախագահական գվարդիայի ղեկավարը, «վռնդվել են», որպես ընդդիմության հետ գործ ունեցողներ։

Սպիտակ տանը հանդես գալով լրագրողների առջեւ՝ Բոլթոնը նշել է, որ ինքը չի կարծում, թե Մադուրոն կարող է վստահել պաշտպանությոն նախարարին, եւ հայտարարել է, որ Մադուրոն երեքշաբթի օրվա մեծ մասն անցկացրել է Կարակասի զինվորական բանտում, քանի որ «կասկածում է վենեսուելական զինված ուժերի հավատարմությանը»։