Bogart-ը կահույքը ետ է տանում կառավարական ամառանոցից. Նարեկ Սամսոնյան

Նենց որ էս դեպքում չի գործելու սուտը, կռուտիտն ու գեղցու շուստրիություն

Երեկ հայտնել էինք, որ «Հպարտ քաղաքացու տոնի» օրը կառավարական դաչաներ բավականին թանկարժեք կահույք էին տարել Bogart կահույքի սրահից: Կից տեղադրել էինք վերոգրյալի մասին հավաստող լուսանկարներ և կատարել էինք համապատասխան հարցումներ թե' կառավարությանը, թե' կահույքի սրահին (ի դեպ Bogart-ում շատ խուսափողական պահվածք են դրսևորել, որը մեր ուշադրության կենտրոնում է լինելու այսուհետ): Արդեն այսօր (մոտ 25 րոպե առաջ) Bogart կահույքի սրահի նույն պետհամարանիշներով մեքենան Կառավարական ամառանոցներից հետ է տարել ամսի 27-ին այնտեղ տարված գույքը: 
Իհարկե խիստ ողջունելի է Կառավարության այսքան արագ արձագանքը մեր հրապարակմանը, բայց միևնույն է այս հարցում մենք մաքսիմալ հետևողական ենք լինելու և պարզելու ենք, թե ի՞նչ կահույք է տարվել ամառանոց, ի՞նչ գնով, հատկապես ի՞նչ միջոցներով, ինչի՞ համար է գնվել/վարձակալվել տվյալ կահույքը: 
Հ.Գ. Նենց որ էս դեպքում չի գործելու սուտը, կռուտիտն ու գեղցու շուստրիությունը: Իսկ Bogart կահույքի սրահին մենք կստիպենք հաշվետու լինել քաղաքացիներին, երբ այդ հաշվետվությունը վեր է իրենց կոմերցիոն գաղտնիքից:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից