Հայաստանի առաջնահերթությունը ԵՏՄ-ում նավթի եւ գազի միասնական շուկայի ստեղծումն է

Հույս ունեմ, որ քննարկումները արդյունք կտան, գազի եւ էլեկտրաէներգիայի գները զգալիորեն ազդում են ապրանքների ինքնարժեքի վրա, այս նրբությունը խիստ կարեւոր է.Նիկոլ Փաշինյան

ԵՏՄ շրջանակում Հայաստանի առաջնահերթություններից մեկը գազի, նավթի, էներգառեսուրսների միասնական շուկայի ստեղծումն է։ Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին Երեւանում կայացած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների հիման վրա հրավիրված ճեպազրույցում։

«Ապագայում՝ նաեւ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծումը»,- շարունակել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են ինչպես ԵՏՄ, այնպես էլ երկկողմ ձեւաչափով։ «Հույս ունեմ, որ քննարկումները արդյունք կտան»,- նկատել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ գազի եւ էլեկտրաէներգիայի գները զգալիորեն ազդում են ապրանքների ինքնարժեքի վրա։ «Աս նրբությունը խիստ կարեւոր է»,- նշել է Փաշինյանը։

Հայաստանի մյուս առաջնահերթությունը թվային օրակարգն է, ինչն էապես կթեթեւացնի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը։