Գերմանիայում շարունակվում է GRENKE Chess Classic 2019 գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր առաջատար շախմատիստները:
Երկրորդ տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը երկու պարտիաներում էլ հաղթանակ է տարել: 2-րդ, 3-րդ տեղերը 1․5-ական միավորով կիսում են Պյոտր Սվիդլերը և Վիշվանաթան Անանդը: Լևոն Արոնյանը երկրորդ տուրում էլ ոչ-ոքի խաղաց` այս անգամ գերմանացի Գեորգ Մեյերի հետ: Արոնյանը՝ Մեյերի, Վաշյե-Լագրավի և Կարուանայի հետ կիսում է 4-7-րդ տեղերը: Այսօր կկայանա երրորդ տուրը: Արոնյանը սպիտակներով մրցելու է իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ:
0Comments