Ինչպես հայտնի է, երեկ եկեղեցական օրացույցի համաձայն Ավագ կամ Չարչարանաց Հինգշաբթի էր, որի ընթացքում կատարվում է նաեւ Ոտնլվա, ի հիշատակ Վեջին Ընթրիքի Ավետրանական պատումի դրվագի, որի ժամանակ Հիսուս Քրիստոս լվանում է իր աշակերտների ոտքերը ի նշան խոնարհության։
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այս տարի Ոտնլվայի արարողությունն անցկացրել է Վելետրիի բանտում, որը գտնվում է Հռոմից 40 կմ հեռավորության վրա։ Նա լվացել է 12 կալանավորների ոտքերը եւ բացատրել արարողության խորհուրդը։ Հիշեցնենք, որ բանտարկյալների ոտքերը լվանալու ավանդույթը Ֆրանցիսկոս Պապը կիրառում է Սրբազան Քահանայապետ ընտրվելուց ի վեր։
0Comments