ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործով ճնշում չի եղել ոչ այն ժամանակ, ոչ հիմա։ Այս մասին ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում։
ԶԼՄ-ների ներկայացուցիչները հիշեցրել են, որ առաջ էլ, երբ Պողոսյանի հանդեպ գործը կարճվեց, Դավթյանը դատախազ էր։ Ի պատասխան՝ գլխավոր դատախազը սկսել է պարզաբանել, որ քրեական գործով որոշումը կայացվում է գործի փաստերի հիման վրա։ «Այն ժամանակ գործը կարճվեց։ Իսկ վերջերս մեղադրանքների նոր շրջանակ է հայտնվել, որոնք առաջ չկային։ Ի հայտ են եկել նոր հանգամանքներ, դրանք պատճառ են դարձել քրեական հետապնդումը վերականգնելու համար։ Ճնշում այն ժամանակ էլ չի եղել, հիմա էլ»,- հավաստիացրել է Դավթյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչու չի իրականացվում հարցում նրա բնակության ներկա տեղի՝ Մոսկվայի վերաբերյալ, գլխավոր դատախազն ասել է, որ, նախ, դա օպերատիվ մարմինների գործառույթն է, երկրորդ՝ դա արվում է կեցության երկրի գործընկերների հետ համագործակցությամբ։ «Կարծում եմ, բոլորին պարզ է, որ դա գլխավոր դատախազության իրավասությունից դուրս է»,- ասել է Դավթյանը։
0Comments