Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական գեղկավար Կոստանտին Օրբելյանին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այն կարծիքներին, ըստ որի նա խնդիրներ ունի այն պատճառով, քանի որ այդ պաշտոնին նշանակվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի կողմից.
«Ես ցանկանում եմ ասել, որ կառավարության կողմից չեմ նշանակվել: Ես նշանակվել եմ, քանի որ ես Կոնստանտին Օրբելյանն եմ: Եթե Կոնստանտին Օրբելյանը պետք է այս երկրին, իշխանությունը կգտնի հնարավորություն ինձ հրավիրելու: Ես ընկերությամբ չեմ նշանակվել, ես ծառայությամբ, իմ աշխատանքի արդյունքով եմ նշանակվել: Ես կարծում եմ, որ շատ թեկնածուներ են եղել, ես չեմ խնդրել գեղարվեստական ղեկավար դառնալու համար», -ասել է Օրբելյանը՝ հավելելով, որ շատերն են նախկին կառավարության ժամանակ ինչ-որ աշխատանքի նշանակվել կամ կրթություն ստացել, թեկուզ հենց ԽՍՀՄ տարիներին: Բաժանում անելը սխալ է, բոլորը հայ են, և նպատակը մեկն է՝ Հայաստանի բարգավաճումը
0Comments