Ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել. նույն փաստաթուղթն է սեղանի վրա: Այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը՝ գնահատելով Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ բանակցությունները:
«Թե իրենք առանձին ի՞նչ են խոսել, չգիտեմ։ Հիմա տակավին չգիտենք ադրբեջանական կողմի մեկնաբանությունները: Միայն ասել են, որ ձեւաչափի փոփոխություն չի եղել: Ավելի լուրջ մեկնաբանություն, ինչպես մեր վարչապետն է մեկնաբանել, իրենց կողմից չկա: Դա որոշ չափով լույս չի սփռում կատարվածի վրա»,-ասել է Մանոյանը:
«Ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը իսկապես կշարունակի պահպանել իր այսօրվա կեցվածքը, եւ եթե խախտի զինադադարը, այդ մեխանիզմների բացակայությունը թույլ չի պարզել, թե ով է զինադադարը խախտել»,-ասել է Մանոյանը՝ հավելելով, որ հայտարարություններն անգամ իրենց արտգործնախարարների անունով է։ Որեւէ հստակ բան այս պահին դժվար է ասելը. «Իհարկե, քիչ է պատահում, որ համանախագահներն ու արտգործնախարարները մասին հայտարարությամբ հանդես գան։ Հայտարարություն կատարողները բուն հանդիպմանը ներկա չեն եղել»,-ասել է նա։
0Comments