Չհասցնելու խնդիր չի առաջանա. Հակոբ Արշակյանն աջ ղեկերով ավտոմեքենաների ներմուծման մասին

Օրենքով սահմանված կարգով այդ մեքենաները կարող են հաշվառվել և շահագործվել

««Աջ ղեկերի մասին» օրենքի ընդունումից հետո` 5-օրյա ժամկետում, շրջանառվել է կառավարության երկու որոշում, որոնցից մեկը շահագործմանն է վերաբերում, իսկ մյուսը՝ հաշվառմանը: Նախորդ նիստին մենք փորձեցինք արտահերթ մտցնել այդ հարցերը, որովհետև այդ 5-օրյա ժամկետը պետք է լրանար օրենքի ընդունումից հետո: Առաջարկվեց, որ արտահերթ նիստով արվի, և մենք այսօր նախաձեռնել էինք այսօրվա արտահերթ նիստը, որպեսզի այդ անհարմարությունները նույնպես վերացվեին»,- աջ ղեկային տեղաբաշխում ունեցող ավտոմեքենաների խնդրին անդրադառնալով` լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Սա ենթադրում է, որ օրենքով սահմանված կարգով այդ մեքենաները կարող են հաշվառվել և շահագործվել: Ներմուծումը շարունակվելու է մինչև մայիսի 1-ն այն մեքենաների համար, որոնք գնվել են 2018թ. դեկտեմբերի 31-ը:

Ժամկետների մասին խոսելիս Հակոբ Արշակյանը նշեց, որ հարցը քննարկել են ՊԵԿ-ի հետ և չհասցնելու խնդիր չի կարող առաջանալ: