Երևանի քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչև Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նա նշել է, որ նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով:
0Comments