Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս

Գրառմանն արձագանքել է ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը

«Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս։ Մանրամասները՝ քիչ անց»,-գրել է  Բորիս Մուրազին։

Գրառմանն արձագանքել է ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նա գրել է. «Բորիս Մուրազի, ոստիկանության պետը ձեզ և առհասարակ որևէ մեկին չի սպառնում, հակառակը՝ ոստիկանության պետն ու նրա ղեկավարած կառույցը կոչված են պաշտպանելու ձեզ և բոլորին ամեն տեսակ սպառնալիքից։

Ես ձեզ առաջարկեցի ոստիկանությունում հաղորդում տալ և դրանով հնարավորություն ընձեռել բացահայտել ձեր հետ կատարվածը։

Փոխարենը նախընտրեցիք հրապարակավ մերկապարանոց հայտարարությամբ հանդես գալ։
Եթե դուք իրականում ուզում եք պարզել կատարվածը, ապա մի և օրինական ձև կա՝ դիմել իրավապահ կառույցին, հակառակ դեպքում ստիպված ենք կարծել, որ ձեր ասածները միայն ու միայն աղմուկ բարձրացնելու ու դրանից ինչ-ինչ շահ քաղելու նպատակ է հետապնդում»։