«Փաստորեն, սրա նպատակը ոչ թե երեք նախագահների հետ բանավիճելն էր, այլ նրանց` COVID-ով վարակելը». Էդգար Ղազարյան

Մանրամասներ
քպ

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումներով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «քովիդի դրական ախտորոշման» վերաբերյալ հայտարարությանը․ «Չգիտեմ, թե ով իրեն է վարակել, ինքը` զուգընկերուհուն, զուգընկերուհին էլ` բոլոր տգետներին»։

«Դիվանատգիտություն․

Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն` COVID-ով հիվանդ։ Նման հնարքներ, հավանաբար, յուրացրել է տգետների դպրոցի դասընթացների հատուկ իր համար մշակված ծրագրերից»։

«- պարոն Փաշինյան, կլինի՞ Ձեր փոխարեն մենք գնանք Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին։ Մեր թմրանյութի թեստն է դրական, ոչ թե COVID-ի։
ԱԺ մի խումբ պատգամավորներ»։

«Փաստորեն, սրա նպատակը ոչ թե երեք նախագահների հետ բանավիճելն էր, այլ նրանց` COVID-ով վարակելը»։

«Բժշկական եզրակացություն

«Ամառանոցում ցուրտ լինելու, ինչպես նաև Իջևանից ցախի վառարանն ուշացնելու պատճառով, թուլացել է հիվանդի դիմադրողականությունը և նա ավելի հեշտությամբ է վարակվել տգետների դպրոցից բերված վիրուսով։ Հիվանդության խորացման վրա մեծ ազդեցություն է թողել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը և դրան Իլհամ Ալիևի մասնակցությունը։

Հիվանդությունը հատկապես ծանր հետեւանքներ է թողել հիվանդի հոգեկան վիճակի վրա։

Նրան պարուրել է դավաճան կապիտուլյանտի զգացողությունը, որի հետևանքով հիվանդի մոտ առաջացել են հայրենիքն ազատագրող Արցախի հերոսների հետ հանդիպելու անկառավարելի ցանկություններ»»։

Էդգար Ղազարյան