Գեղամ Նազարյանի դրսեւորած դիրքորոշման վերաբերյալ հարցը պետք է քննարկվի խմբակցությունում եւ գանք որոշման.Արթուր Խաչատրյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Հարցն օրակարգային է, քննարկվելու է։ Եթե դու քաղաքական կառույցի մաս ես եւ ունես հնարավորություն՝ ձեւավորել քաղաքական կառույցի դիրքորոշում եւ ձախողում ես, ունես երկու ընտրություն՝ կամ շարունակել եւ պաշտպանել քաղաքական կառույցի դիրքորոշումը, կամ դուրս գալ կառույցից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնաով իրենց խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, ով ԱԺ նախագահի եւ այլ ՔՊ-ակն պատգամավորների հետ գործողվել էր Վիետնամ եւ այնտեղից նրանց հետ նավի վրա լուսանկարվել:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։