Անհայտ կորած 23 զինծառայողների ընտանիքներ 300-հազարական դրամները կստանան նաեւ նոյեմբերին և դեկտեմբերին

Մանրամասներ
զինվոր

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշեց երկարաձգել անհայտ կորած զինծառա¬յողների ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը:

Նշենք, որ նախատեսված է մինչև 2024թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով:

Զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամա¬կան վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամե¬նամսյա դրամական վճարը վճարվել է մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ, որի արդյունքում 14.10.2024թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2024թ. նոյեմբերի 1-ից:

Այս որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:

Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 23 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար կազմում է 13.8 մլն դրամ: