Պուտինը Կազանում բացել է ԲՐԻԿՍ-ի ղեկավարների նեղ կազմով նիստը

Մանրամասներ
ռդ

Պուտինը Կազանում բացել է ԲՐԻԿՍ-ի ղեկավարների նեղ կազմով նիստը:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նիստի շրջանակում մասնակիցները կքննարկեն առանցքային հարցեր, ներառյալ ազգային արժույթներով վճարումների ընդլայնումը: 

Պուտինի բացման խոսքից հետո հանդիպումը կշարունակվի փակ դռների հետևում։

Եռօրյա գագաթնաժողովի հիմնական իրադարձություններն են նեղ և ընդլայնված կազմով հանդիպումները։

Հանդիպման ավարտին կընդունվի Կազանի հռչակագիրը։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը: Միավորումն ստեղծվել է 2006 թվականին՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից, իսկ Հարավային Աֆրիկան միացել է 2011 թվականին:

2024 թվականի հունվարից Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձել են խմբի լիիրավ անդամներ։ 

Կազանի գագաթնաժողովը դարձել է Ռուսաստանում համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը, որին, ի թիվս այլ առաջնորդների, մասնակցելու են նաև Փաշինյանը, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: